1 սեպտեմբերի 2012 - 16:35 AMT
Ռուսաստանի ՀԿ-ներ. Հունգարիայի արդարադատությունը չկարողացավ արժանապատվոությամբ իրականացնել իր պարտքը մարդկության առջև

Ռուսաստանի հասարակական կազմակերպությունները բաց դիմումով են հադես եկել` կապված հայ սպայի մարդասպան, ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ:

Դիմումում, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանի հասրակական կազմակերպությունների անունից բողոք ենք արտահայտում հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման կապակցությամբ: Նման քայլը ցուցադրում է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ անբարյացկամ վերաբերմունքը, այլ նաև հակասում է արդարության և ֆունդամենտալ իրավունքների սկզբունքներին:

Հունգարիան առաջին երկրներից էր, որը ճանաչել և ընդունել էր մարդու իրավունքների մասին դեկլարացիան, որի հիմանական էությունը մարդու կյանքը գնահատելն է: Ցավոք, արտահանձնումը հակառակն է ապացուցում: Հունգարիայի արդարադատությունը չի կարողացել արժանապատվորեն իրականացնել իր պարտքը մարդկության առջև: Դա ոչ միայն Հունգարիայի, այլ նաև ողջ եվրոպական արժեքների պարտությունն է: Սա դատական համակարգի պարտությունն է, որը նախկինում համարվում էր համաշխարհային արդարադատության էտալոն: Սա քրիստոնեական արժեքների մերժում էր, որոնց վրա դարեր ի վեր հիմնվում է Եվրոպան: Այս քայլով մերժվեց արդարաությունը` որպես բարոյականության և արժանապատվության բարձրագույն ձև: Դա հունգարական կառավարության անարգանքն էր սեփական ժողովրդի նկատմամբ, որը միշտ էլ հավատարիմ է եղել ժողովրդավարության և արդարության արժեքներին:

Առաջին հարցաքննության ժամանակ քննիչներին դիմելով` Սաֆարովը հայտարարել էր. «Եթե ոչ այսօր և ոչ այստեղ, ես այս սխրագործությունը կկրկնեի ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ: Եթե այստեղ ավելի շատ հայեր լինեին, ես բոլորին էլ կսպանեի: Ցավոք, սա առաջին դեպքն էր, և ես չէի կարողացել ավելի լավ նախապատրաստվել… իմ կոչումը բոլոր հայերին սպանելն է…»

Ինչու՞ է ԵՄ-ն աչք փակում նման բարձրագոչ և սոսկալի ակտի վրա:

Ինչու՞ ԱՄՆ-ն, որ այդքան սիրում է մարդկությանը հիշեցնել ազատ և անկողմնակալ դատավարության սկզբունքների մասին, այսօր լուռ է:

Նման լռությունը մատնանշում է անտարբերության և կրկնակի ստանդարտների քաղաքականությանը, որոնք ուղղված են հայ-ադրբեջանական հակամարտության էսկալյացիային: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ մշտական անդամներ են, որոնց ջանքերն ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի և Հունգարիայի գործարքը խոսում է այն մասին, որ Բաքուն չի պատրաստվում խաղաղ բանակցություններ վարել Ղարաբաղի հարցով:

Պատմությունը մեկ անգֆամ չէ, որ ապացուցել է, որ հայերը թույլ չեն տա խաղալ իրենց հիշողության հետ: Թող ոչ ոք չկասկածի, որ հաղթանակը մեր կողմում է լինելու, քանի որ միշտ էլ հաղթում են ճշմարտությունն ու արդարությունը: Վստահ եղեք, որ յուրաքանչյուր հայ ձգտելու է և հասնելու է ճշմարտության և արդարության վերանագնմանը»:

Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը նախօրեին արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անմիջապես ներում է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: