1 սեպտեմբերի 2012 - 15:58 AMT
Ադրբեջանական որոշ լրատվական կայքեր չեն գործում

Այս պահին ադրբեջանական մի քանի լրատվական կայքեր apa.az, vesti.az. 1news.az, aze.az, չեն գործում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարիտիրոսյանն ասաց, որ, հավանաբար, ադրբեջանցիներն իրենք են փակել կայքերը, որպեսզի խուսափեն հարձակումներից, քանի որ այս պահին հայ հաքերները անընդհատ հարձակման տակ են պահում ադրբեջանական կայքերը: