1 սեպտեմբերի 2012 - 16:41 AMT
Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ստորագրել է վարչապետ Օմուրբեկ Բաբանովի հրաժարականը, ով ավելի վաղ հրաժարվել էր իր պաշտոնից` կապված նոր կոալիցիոն կառավարության ձևավորման ավարտի հետ:

Կառավարության ղեկավարի պարատականությունները ժամանակավորապես ստանձնել է Աալի Կարաշևը, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Բաբանովի խոսքով, կառավարության նոր կազմը կհաստատվի առաջիկայում: