1 սեպտեմբերի 2012 - 17:04 AMT
Թբիլիսիում այրեցին Ռամիլ Սաֆարովի նկարը

Այսօր Թբիլիսիում Հունգարիայի դեսպանատան մոտ անցկացվեց «Հայարտուն» մշակութային կենտրոնի և մի շարք այլ ՀԿ-ների կազմակերպած բողոքի ակցիա, որտեղ վրացահայերն իրենց վրդովմունք էին արտահայտում երեկ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու և ազատ արձակելու Ադրբեջանի նախագահի որոշման առնչությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Վրաստանի հարցերով էքսպերտ Ջոնի Մելիքյանը:

«30-ից 40 երիտասարդներ իրենց ծնողների հետ բերել էին Հայաստանի և Վրաստանի դրոշը, ձեռքերում` Գուրգենի նկարներն էին:

Նրանց ձեռքերում կային նաև պաստառներ, որոնց վրա գրված էր «Հունգարիայի արդարադատությունը փոխեց պատիվը նավթի հետ», ինչպես նաև «Ադրբեջանական մոնստերը, ով սպանեց քնած հայ սպային, դարձել է ազգային հերոս»:

Մելիքյանը նաև ասաց, որ վրացահայերը «մոմերի հետ վառեցին նաև Ռամիլ Սաֆարովի նկարը»: Ակցիայի ավարտին կազմակերպիչները բողոքն արտահայտով նամակ հանձնեցին դեսպանատանը: