Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում 1 սեպտեմբերի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Արտամետ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2007թ. հուլիսի 28-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Նորաբաց դպրոցում նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, շրջել դասասենյակներում և դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ի դեմս նրանց` բոլոր աշակերտներին և ուսանողներին շնորհավորել Գիտելիքի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ նոր ուսումնական տարում: Հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցին տրամադրվել է 10 համակարգիչ: Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ համայնքում նախագահը մասնակցել է «Եվրոթերմ» ընկերության «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարանի բացման արարողությանը: Գործարանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել ս.թ. հունվարի 13-ին Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Ընկերության պատասխանատուները նախագահին ներկայացրել են գործարանի ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, ընդգծել, որ շնորհիվ ներկրված բարձրակարգ սարքավորումների, արտադրվող խտահյութերի որակի 15 հազար տոննա խտահյութ տարեկան արտադրողականությամբ գործարանը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Նշվել է, որ բացի արտադրամասից կառուցվել են նաև հատուկ ջերմամեկուսացմամբ տարբեր ջերմաստիճանային ռեժիմներով աշխատելու հնարավորությամբ սառնարանային պահեստներ, որոնք կապահովեն ինչպես հումքի և պատրաստի արտադրանքի պատշաճ պայմաններում պահպանումը, այնպես էլ թարմ պտուղ-բանջարեղենի կուտակումն ու պահպանումը՝ հետագա արտահանման նպատակով: Գործարանը արտադրելու է բնական հյութերի, մանկական սննդի արտադրության համար անհրաժեշտ խյուսեր և խտանյութեր, ինչպես նաև տոմատի մածուկ և կարմիր պղպեղի մածուկ: Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարը և վերամշակող ընկերությունները Հանրապետության նախագահին ներկայացրել են ընթացիկ տարում պտուղ-բանջարեղենի մթերման, ինչպես նաև արտահանման հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները: Ծավալված քննարկման արդյունքում Նախագահի կողմից համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ ձեռնարկվելիք քայլերի հիմքում պետք է լինի պետություն-վերամշակող ձեռնարկություններ համատեղ և արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կլինի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ առաջխաղացում արձանագրել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |