ՊՆ. Հատկապես վերջին շրջանում Ադրբեջանն ավելի հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը

ՊՆ. Հատկապես վերջին շրջանում Ադրբեջանն ավելի հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական մամուլի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, «մենք հրադադարի ռեժիմ չենք խախտել»: Այս մասնի PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Իսկ նրա մասին, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորել` ոչինչ չեմ կարող ասել, թող իրենք մեկնաբանեն: Ի դեպ, վերջին շրջանում բացի իրենց զոհերից ոչինչ չեն ստացել», - ասաց Հովհաննիսյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք վերջին իրադարձությունների ֆոնին ադրբեջանցիներն ավելի ագրեսսիվ չեն դարձել, ՊՆ խոսնակն ասաց, որ «դժվար է ասել», քանի որ հատկապես վերջին շրջանում Ադրբեջանն ավելի հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը:

Արծրուն Հովհաննիսյանն իր խոսքում նշեց նաև, որ ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում հայկական կողմը վիրավորներ և զոհվածներ չունի:

Այսօր ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել, թե Հայաստանը կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---