Արա Խզմալյան. Ռամիլ Սաֆարովի չեզոքացումը կնշանակի Հայաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտում

PanARMENIAN.Net - Իրավական տեսանկյունից, Ռամիլ Սաֆարովի ֆիզիկական չեզոքացումը կնշանակի Հայաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտում: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայատարարել է իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Խզմալյանը` մեկնաբանելով սոցկայքերում տեղ գտած վրեժխնդրության կոչերը:

Ինչ վերաբերում է լրագրողների այն արտահայտություններին, որ, օրինակ` Իսրայելը հաճախ դիմում է նման մեթոդների, Խզմալյանն ընդգծել է. «Ի տարբերություն Հայաստանի, Իսրայելն ունի այնպիսի ներքին պոտենցիալ, որը նրան թույլ է տալիս վստահորեն խախտել միջազգային իրավունքի որոշակի պահանջներ և դրա հետևանքների համար լուրջ պատասխանատվություն չկրել»,-ընդգծել է նա:

«Տվյալ պահին Հայաստանը նման պոտենցիալ չունի, ուստի ավելի լավ կլինի գործել իրավունքի շրջանակներում»,-հավելել է նա:

Ըստ նրա, «թեև իրավունքը մեզ հեշտ ուղիներ չի տալիս, սակայն եթե գրագետ և հետևողական լինենք, կկարողանանք լուրջ հաջողությունների հասնել»:

Օգոստոսի 31-ին Հունգարիան հայտարարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահնձնելու մասին: Ադրբեջան ժամանելուց հետո Սաֆարովն անմիջապես ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Հունգարական իշխանությունների որոշումից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է , որ Հայաստանը խզում է Հունգարիայի հետ դիվանագիտական և բոլոր պաշտոնական հարաբերությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---