2 սեպտեմբերի 2012 - 18:04 AMT
Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի շենքի մոտ տեղի է ունեցել երկու պայթյուն

Կիրակի օրը Դամասկոսի Աբու Ռումանե շրջանում, որտեղ գտնվում է սիրիական բանակի գլխավոր շտաբը, տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնց արդյունքում վիրավորվել է չորս հոգի, հաղորդում է սիրիական պետական հեռուստաալիքը:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, դա արդեն երկրորդ նման պատահարն է ԳՇ շրջանում: Օգոստոսի կեսին այստեղ կրկին պայթյուն էր հնչել: Երկու դեպքերում էլ ԳՇ շենքը և աշխատողները չեն տուժել: