2 սեպտեմբերի 2012 - 18:16 AMT
Ամերիկյան ռազմական հրահանգիչները դադարեցրել են Աֆղանստանի ոստիկանության նորակոչիկների մարզումները

Ամերիկյան ռազմական հրահանգիչներն առնվազն մեկ ամսով դադարեցրել են Աֆղանստանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի նորակոչիկների մարզումները՝ գրոհայինների հետ հնարավոր կապերը ստուգելու նպատակով: Այդ մասին գրում է New York Times-ը:

Պլանավորվում է ստուգել անձնակազմը և պարզել, թե կան արդյոք աֆղանցի զինվորականների շարքում գրոհայիններ կամ անձինք, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել ամերիկացի ռազմական հրահանգիչների համար: