2 սեպտեմբերի 2012 - 18:17 AMT
Իրանում ՃՏՊ արդյունքում մահացել են 19 հոգի, ևս 25-ը վիրավորվել են

Իրանի հարավում կիրակի օրն ավտոբուսը դիպչել է քարին և շուռ եկել. մահացել են 19 հոգի, ևս 25-ը վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը՝ մեջբերելով իրանական IRNA գործակալությանը:

ՃՏՊ-ը տեղի է ունեցել Շիրազ քաղաքից 50 կմ արևմուտք հեռավորության վրա:

IRNA-ի տվյալներով, տուժածներից հինգը ծայրահեղ վիճակում են: