2 սեպտեմբերի 2012 - 18:07 AMT
Օլեգ Սմիրնով. Սաֆարովին ներելով՝ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունում գնում է իրավիճակի սրման

Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և ներումը վառ ապացույց է, թե հերթական անգամ մեծ փողերը ինչպես են ոտնահարում միջազգային իրավունքը և փոխարինվում համամարդկային արժեքներով: Այդ մասին Analitika.at.ua -ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի փորձագետ, «Պոլիտիկա» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիրնովը:

«Բարդ է հավատալ, որ ադրբեջանցու արտահանձնումն ադրբեջանական իշխանություններին և Ադրբեջանի կողմից 3 մլրդ եվրոյով Հունգարիայի պետական պարտատոմսերը գները պարզ համընկնում է: Իհարկե, Հունգարիան իրավունք ունի լուծել իր տնտեսական խնդիրները, բայց ոչ նման ցինիկ կերպով»,- ասել է նա:

Իր հերթին, լիովին պարզ և օրինաչափ է պաշտոնականԵրևանի արձագանքը, որը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

«Դրա հետ կապված բարդ է կանխատեսել տարածաշրջանում իրավիճակի հետագա զարգացումը, բայց պարզ է մի բան՝ Ադրբեջանը գնում է իրավիճակի սրման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ դրական փոփոխություններ սպասել չի կարելի»,- ասել է Սմիրնովը: