2 սեպտեմբերի 2012 - 18:15 AMT
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վրդովմունք է հայտնել Սաֆարովին Բաքվին արտահանձնելու որոշման առիթով

Արձագանքելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կոչին` ցավալի երևույթի առիթով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և անդամ 349 Եկեղեցիների անունից Հունգարիայի իշխանություններին իր վրդովմունքն է արտահայտել Խորհրդի Գլխավոր քարտուղար դոկտոր Օլավ Տվեյթը: Անդրադառնալով Հունգարիայի և Ադրբեջանի ձեռնարկած մտահոգիչ քայլերին` ԵՀԽ-ն դատապարտել է բոլոր այն գործողությունները, որ կոպտորեն խաթարում են խաղաղությունը և արդարությունը տարածաշրջանում, հաղորդում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը: