3 սեպտեմբերի 2012 - 11:03 AMT
Սեպտեմբերի 3-ը քարտեզի օրն է

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանում և Արցախում նշում են քարտեզի օրը: Քարտեզի օր ունենալու գաղափարի հեղինակաները դեռ անցած տարի որոշեցին, որ այն նշվելու է սեպտեմբերի 3-ին: Քարտեզի օր նշելու նպատակը հասարակության իրազեկումն է, ՀՀ և Արցախի իրական սահմանների մասին հիշեցնելն է, քանի որ շատերը մինչ օրս հիշում են Հայկական ԽՍՀ քարտեզը, որը վաղուց գոյություն չունի:

2011 թվականին նախաձեռնության հեղինակները դիմել էին ՀՀ գործող մի շարք կազմակերպությունների և պետական հաստատությունների, որոնք դեռևս օգտագրոծում են հին քարտեզը, և խնդրել էին փոխարինել դրանք Հայաստանի իրական քարտեզով:

Նախաձեռնության հեղինակաները համոզված են, որ «Չիմանալ՝ նշանակում է չունենալ», և կոչ են անում միանալ նախաձեռնությանն ու կիրառել միայն ՀՀ եւ ԼՂՀ ճիշտ սահմաններով քարտեզներ: