3 սեպտեմբերի 2012 - 13:39 AMT
Պյոտր Լոբոձինսկին աստիճաններով վազքում ռեկորդ է սահմանել

Լեհ մարզիկ Պյոտր Լոբոձինսկին հաղթել է վազորդների անսովոր մրցույթում` Millennium Tower երկնաքերի աստիճաններով վազքում, որը Վիեննայի ամենաբարձրահարկ շենքն է:

Մարզիկը շենքի 2529 աստիճանները հաղթահարել է 11 րոպե 36 վայրկյանում: Նա նմանատիպ վազքի հաղթող է եղել 2011-ին, սակայն նրա այժյման ցուցանիշը բացարձակ ռեկորդ է:

Երկրորդ տեղը զբաղեցրել է սլովակ Թոմաս Սելկոն, նրա ժամանակն է 12 րոպե 16 վայրկյան: Երրորդ տեղում է լեհ վազորդ Բարտոշ Սվյատկովսկին:

Կանանց շարքում հաղթել է Սյուզաննա Վոլհեմն Ավստրիայից (14 րոպե 23 վայրկյան): Երկրորդ տեղում է ամերիկուհի Քրիստին Ֆրեյը, երրորդ տեղում` ավստրուհի Կարինա Լիլժ-Լեյտները: