Հունգարահայերը Սաֆարովի արտահանձնումից 11 օր առաջ այդ մասին տեղեկացրել էին ՀՀ արտգործնախարարությանը

Հունգարահայերը Սաֆարովի արտահանձնումից 11 օր առաջ այդ մասին տեղեկացրել էին ՀՀ արտգործնախարարությանը

PanARMENIAN.Net - Հունգարիայի հայ ազգային ինքնավարությունը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում , մասնավորապես, ասվում է.«Պարոն նախագահ Հունգարիայի հայ ազգային ինքնավարության անունից ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ 2004 թվականին Գուրգեն Մարգարյանի մահվան օրվանից սկսած՝ ջանք չխնայելով, Հունգարիայի հայ ազգային ինքնավարությոնը ամեն քայլի դիմեց, որ Սաֆարովը կրի իր արժանի պատիժը, որը և տեղի ունեցավ 2006թվականին: Հունգարիայում Ադրբեջանի դեսպանություն բացելուց հետո , Հունգարիայի հայ ազգային ինքնավարությունը միշտ տեղյակ է պահել ՀՀ Սփյուռքի նախարարությանը, Ավստրիայի դեսպանությանը Ադրբեջանի բոլոր հակահայկական քայլերի մասին:

Շատ անգամ խնդրել ենք Սփյուռքի նախարարությանը և Արտգործնախարարությանը Հունգարիայում բացել հայկական դեսպանություն, քանի որ Ավստրիայի դեսպանությունը պատասխանատու է 4 պետության համար, իսկ Հունգարիայում Ադրբեջանի հետ կոնֆլիկտները ամենօրյա էին: Խնդիրներին տեղեկացնելու հետո, միշտ պատասխան ենք ստացել, որ իրենք թվով քիչ անձնակազմ ունեն և հնարավորություն չունեն այդ խնդիրներով ամեն անգամ զբաղվելու: Օգոստոսի 20-ին, նախքան Սաֆարավին Ադրբեջանին հանձնելը, այսինքն 11 օր առաջ, Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը անձնապես տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարությանը , Ավստրիայում ՀՀ դեսպանությանը այդ ամենի մասին և խնդրել Հայաստանի Հանրապետությանը քայլեր ձեռնարկել՝ կանխելու Հունգարիայի վերջնական որոշումը: Ցավոք, ամեն ինչ անարդյունք էր: Ցանկալի է իմանալ, թե ինչն էր պատճառը, որ 11 օր առաջ իմանալավ այս ամենը, ոչ մի քայլ չձեռնարկվեց և ոչ մի աջակցուցյուն ցույց չտրվեց հունգարահայերիս: Շուրջ 8 տարի պայքարելուց հետո, Հունգարիայի հայ ազգային ինքնավարությունը հասկացավ, որ ադրբեջանական լոբբին այնքան ուժեղ է, որ այդ հարցը կանխելու համար ՀՀ դիվանագիտական միջամտությունն է անհրաժեշտ:

Հունգարիայի հայ համայնքը ոչ մի աջակցություն չի սպասում Ավստրիայի դեսպանությունից, մենք ինքներս, ինչպես միշտ, այնպես էլ այժմ, քայլեր կձեռնարկենք մեր դժգոհությունը արտահայտելու համար»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---