Ադրբեջանին կարող են հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից![]() ![]() PanARMENIAN.Net - Սաֆարովի արտահանձնումը ցույց տվեց , որ Հայաստանը ռազմավարական պլանավորման խնդիր ունի: Արտգործնախարարի և նախագահի արձագանքը տեղին էին , սակայն Հյաաստանի ԱԳՆ-ն պետք է պատրաստ լիներ սրան: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Կանխագուշակելով միջազգային հանրության հետագա քայլերը, քաղաքագետը 2 հնարավոր զարգացումներ առանձնացրեց. Ադրբեջաբին կարող են հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և զենքի էմբարգո կիրառեն այս երկրի դեմ: Իսկ ինչ վերաբերվում է այս իրավիճակում Թուրքիայի դերին, քաղաքագետն ասաց, որ , հերթական անգամ այս ամենն արտացոլեց այդ երկրի թուլությունը. «Սա ցույց է տալիս այն, որ տվյալ դեպքում Ադրբեջանն ինքն է կառավարում Թուրքիայի միջազգային քաղաքականությունը , քանի որ այս քայլը ակնհայտորեն Թուրքիայի կողմից մտածված չէր: Սա վնասում է Թուրքիա- Ադրբեջան հարաբերություններին»: Քաղաքագետ նշեց նաև, որ Սաֆարովը իր ողջ կյանքում պետք է ապրի՝ իմանալով, որ ինքը մարդասպան է, իսկ միջազգային հանրությունը պետք է պատժի Ադրբեջանին, քանի որ այդ երկիրն սպառնալիք է ոչ միայն Հյաստանի, այլ նաև բոլորի համար : «Սաֆարովը 1915 թ. արտացոլանքն է: Սա ինչ- ոչ տեղ կարելի է որակել որպես ցեղասպանության շարունակություն»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |