Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի ԱԺ արտահերթ նիստը, օրակարգում` Սաֆարովի արտահանձնումն է

Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի ԱԺ արտահերթ նիստը, օրակարգում` Սաֆարովի արտահանձնումն է

PanARMENIAN.Net - Երևանում ավարտվել են խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների խորհրդատվությունները: Դրանց արդյունքում որոշվել է սեպտեմբերի 5-ին գումարել Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ: Նիստում քննարկվելու է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին, ում հաջորդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ներում է շնորհվել:

Խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու անհրաժեշտության մասին օգոստոսի 31-ին Հայաստանի ԱԱԽ արտահերթ նիստում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը նա հայտարարել է, որ Հայաստանը, ի պատասխան Բուդապեշտի նման քայլի, Հունգարիայի հետ խզում է դիվանագիտական հարաբերությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---