3 սեպտեմբերի 2012 - 14:59 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել չիպային քարտեր

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել MasterCard չիպային քարտեր: Չիպային քարտը` դա միկրոպրոցեսորով վճարային քարտ է, որի ֆունկցիոնալ հնարավորությունները մագնիսական ժապավենով քարտերի համեմատ ավելի բարձր են: Տվյալ քարտերը հնարավորություն են տալիս պահել ավելի մեծ ծավալով տվյալներ և ունեն անվտանգության բարձր աստիճան, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Բանկը մտադիր է իրականացնել բոլոր տեսակի չիպային քարտերի թողարկում` համաձայն գործող սակագների ու պայմանների, առանց լրացուցիչ միջնորդավճարների:Մոտ ապագայում բանկը սկսելու է թողարկել նաև Visa միջազգային վճարային համակարգի չիպային քարտեր:

Հիշեցնենք, որ 01.08.12թ. դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն թողարկել է 101 416 պլաստիկ քարտ, որից MasterCard` 18 604, Visa` 80 384 և ArCa` 2428 քարտ: Միևնույն ժամանակահատվածում բանկի բանկոմատների քանակը կազմել է 70, ՊՈՍ-տերմինալներինը` 246: