3 սեպտեմբերի 2012 - 21:49 AMT
Վաշինգտոնը հայտարարել է այն մասին, որ չի օգնելու Իսրայելին` Իրանի վրա հարձակվելու հարցում

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են այն մասին, որ Իսրաեյլը աջակցություն չի ստանա, եթե որոշում կայացնի հարձակում գործել Իրանի վրա: «Ռոսբալթը», հղելով «Եդիոտ Ահրոնոտ» պարբերականին, հաղորդում է, որ ամերիկացիները խոստանում են չմիջամտել այդ հարցին, եթե Իրանը չհամարձակվի հակահարված տալ և «սպառնալ տարածաշրջանում ԱՄՆ շահերին»:

Վաշինգտոնը նախազգուշացրել է իրանցիներին, որ իր շահերի թվում են ամերիկյան ռազմական օբյեկտները, ռազմանավերը և ինքնաթիռները:

ԱՄՆ-ն շարունակում է տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրել Իրանի վրա` կապված վերջինիս միջուկային ծրագրի հետ: