18 փետրվարի 2005 - 19:28 AMT
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՐՏ ԵՆ ՄՆՈՒՄ
Մեծ Բրիտանիայի եւՀայաստանի միջեւ քաղաքական փոխհարաբերությունները սերտ են մնում, ԼԸ Regnum գործակալությանը հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթթ Ուոթթը: «Մենք առանձնահատուկ ողջունել ենք Հայաստանի անդամակցությունը Եվրոպական հարեւանության քաղաքականությանը 2004 թվականին: Այս տարում հուսով ենք առաջընթաց տեսնել այդ ոլորտում»,- նշել է նա: Նրա խոսքերով` Մեծ Բրիտանիան նույնպես կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավոման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Բրիտանացի դիվանագետը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում Միացյալ թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը գարնանը կժամանի Երեւան` Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ քննարկելու ընթացիկ բանակցությունների զարգացման ծրագիրը: «Մենք նաեւ կշարունակենք աշխատանքը Հայաստանի տարածաշրջանների զարգացման ծրագրի իրագործման վրա, մասնավորապես, Թավուշի եւ Գեղարքունիքի մարզերում: Այդ ծրագրերի պաշտոնական սկիզբը կհայտարարի Հայաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների համակարգման նախարար Հովիկ Աբրահամյանը` փետրվարի 21-ի շնորհանդեսի ընթացքում»,- ընդգծել է դեսպանը: