Ադրբեջանի ԱԳ նախարարը չի կարողանում հասկանալ, թե ինչու է ԱՄՆ-ն քննադատել Սաֆարովին ներում շնորհելը 3 սեպտեմբերի 2012 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսով բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը: «Մամեդյարովն ընդգծել է, որ ԱՄՆ դիրքորոշումն անհասկանալի է Ադրբեջանի համար»,-ասել է Աբդուլլաևը: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովը օրերս արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան այս քայլին, Հայաստանը խզել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Մինչ այդ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել էր, որ Սաֆարովի ցմահ ազատազրկումը կարող է դատարանի կողմից փոխարինվել բանտարկության այլ ժամկետով, կամ պայմանական ազատմամբ` առնվազն 25 տարի պատաիժը կրելուց հետո: Ավելի վաղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Թոմմի Վիտորը մեկնաբանել էր Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին և նրան ներում շնորհելը: «Նախագահ Բարաք Օբաման լրջորեն անհանգստացած է այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին` հունգարիայից վերադառնալուց անմիջապես հետո: Մենք մեր հիասթափությունն ենք արտահայտել Ադրբեջանի իշխանություններին` Սաֆարովի առնչությամբ նրանց կայացրած որոշման կապակցությամ, ինչը հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ջանքերին և հաշտության կնքմանն ուղղված ջանքերին: ԱՄՆ-ն ակնկալում է Հունգարիայից բացատրություն` Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու առնչությամբ»: Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |