4 սեպտեմբերի 2012 - 09:18 AMT
«168 ժամ». Հենց որ հարմար առիթ է լինում, Օսկանյանը հանդիպում է Քոչարյանին

«Նախագական ընտրությունների հետ կապված ես որևէ բան չեմ ուզում ասել, որևէ մեկի ասածը չեմ ուզում մեկնաբանել: Նաև ասեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռևս նախագահական ընտրությունները քննարկման առարկա չեն դարձել, այնպես որ, բոլոր վերլուծություններն ու եզրակացությունները, որոնք արվում են, դրանք զուտ ենթադրություններ են և որևէ հիմք չունեն»,- «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը` անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն' նախագահական ընտրություններում իր թեկնածության հարցը հանվել է «Բարգավաճ Հայաստանի» օրակարգից:

Վ. Օսկանյանը չի ցանկացել խոսել Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին: «Այն դեպքում, երբ Քոչարյանն անձամբ որևէ բան չի հայտնել, ես չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ»,- ասել է նա` ավելացնելով, որ շարունակում է հանդիպել Ռ. Քոչարյանին, երբ հարմար առիթ է լինում: