18 փետրվարի 2005 - 20:03 AMT
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՓԵՏՐՎԱՐԻ 23-24-Ը ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմմոնսը փետրվարի 23-24-ը կայցելի Հայաստան: Երեւանում Սիմմոնսը կներկայացնի ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժուկսին: Նշենք, որ փետրվարի սկզբին Ռոբերտ Սիմմոնսը եւ Ռոմուալդաս Ռաժուկսը այցելել են Վրաստան եւ Ադրբեջան: Բաքվում Ռ.Սիմմոնսը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն «Դաշինքը մտադիր չէ միջնորդական դեր խաղալ այդ գործընթացում»: