18 փետրվարի 2005 - 22:42 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագրերով ազատել է Աշոտ Քոչարյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից եւ նշանակել նրան Հնդկաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Մեկ այլ հրամանագրով Կարեն Նազարյանը նշանակվել է Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: