4 սեպտեմբերի 2012 - 14:24 AMT
Էդվարդ Նալբանդյան. Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան որևէ միջնորդություն չի կարող ունենալ

Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան որևէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ:

Այս մասին այսօր Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Սա ի՞նչ է նշանակում, որ այն բազմաթիվ հանդիպումները, որոնք կայացել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ տարբեր երկրներում, վերջին շրջանում Ռուսաստանի մի շարք քաղաքներում, սպասված արդյունքի չ՞են հանգեցրել, որովհետև Ստամբուլու՞մ չէին կայանում»:

Նալբանդյանը նշեց, որ Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարևան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը. «Թուրքական կողմից որևէ միջնորդություն կամ միջամտության փորձեր այս հարցում բացառված են»: