4 սեպտեմբերի 2012 - 14:53 AMT
Արկադի Տեր-Թադևոսյան. Սաֆարովը շուտով գլխացավանք է դառնալու Ադրբեջանի համար

Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ Սաֆարովի էքստրադիցիան պլանավորված է եղել Թուքիայի և Ադրբեջանի հետ համատեղ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը` նշելով, որ, ինքը կարծում է, Սաֆարովի էքստարադիցիան թուրք-ադրբեջանական պլանի միայն մի մասն է. «Նրանք արդեն ամեն ինչ պլանավորել են և այժմ ինչ քայլ էլ անի Հայաստանը, նրանք պատասխանի պատրաստի տարբերակն ունեն»:

Կոմանդոսը կարծում է, որ այս քայլն Ադրբեջանն արել է Ալիևի վարկանիշը հասարակության մեջ բարձրացնելու համար :

Նա նաև համոզված է, որ Սաֆարովը շուտով գլխացավանք է դառնալու Ադրբեջանի համար. «Նրանք շատ շուտով կսպանեն Սաֆարովին ու դա կգցեն հայերի վրա» :

Իրավիճակից դուրս գալու միակ ելքը Տեր-Թադևոսյանը տեսնում է նրա մեջ, որ Հայաստանը կարողանա մի քանի քայլ առաջ հաշվարկել Ադրբեջանի բոլոր քայլերը և թույլ չտա այլևս նման դեպքեր :