19 փետրվարի 2005 - 18:02 AMT
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. ՄԵՆՔ ՀՈՒՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԿԱՅԱՑՆԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
«Մենք հույս ունենք, որ Բուդապեշտի դատարանն արդար դատավճիռ կկայացնի հայ զինվորական Գուգեն Մարգարյանի սպանության գործի առնչությամբ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, տեղեկացնում է «Արմենպրեսս» գործակալությունը: Ա.Մարգարյանը վստահություն է հայտնել, որ անցկացված փորձաքննությունների արդյունքները միանշանակ հաստատում են, որ Ռամիլ Սաֆարովն սպանությունը կատարել է դիտավորյալ, սառնասրտորեն եւ հոգեպես առողջ վիճակում: Դատավարությունը ձգձգելու, դատական գործընթացը քաղաքականացնելու, նույնիսկ Ռ.Սաֆարովին իր հայրենիքում հերոսացնելու ադրբեջանական կողմի բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու, հայտարարել է նա: «Մենք, իհարկե, այլեւս ետ չենք կարող բերել Գուրգեն Մարգարյանի կյանքը, սակայն պետք է շարունակենք աշխատանք տանել բոլոր մակարդակներով` արդար դատավճռի կայացման համար»,- ասել է Անդրանիկ Մարգարյանը: