Կարապետ Չալյանը ըմբշամարտի երիտասարդական ԱԱ նվաճել է բրոնզե մեդալ

Կարապետ Չալյանը ըմբշամարտի երիտասարդական ԱԱ նվաճել է բրոնզե մեդալ

PanARMENIAN.Net - Թայլանդական Պատայա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը մինչև 74 կգ ք/կ նվաճել է բրոնզե մեդալ:

¼ եզրափակիչում նա զիջել է Տորնիկե Ձամանաշվիլիին, սակայն քանի որ վրացի ըմբիշը հասել է եզրափակիչ, Չալյանն իրավունք է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:

Նա անցկացրել է երկու մենամարտ և 2:0 հաշվով հաղթել Ալեքսանդր Կուխտային (Ուկրաինա), իսկ վճռորոշ մենամարտում 3:0 հաշվով հաղթել է թուրք Իսմաիլ Քոչասլանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---