Դավիթ Բաբայան. Հայաստանը չէ, որ պետք է առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Դավիթ Բաբայան. Հայաստանը չէ, որ պետք է առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը չէ, որ պետք է առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

«Եթե հիմա Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա բոլորը նրան կմեղադրեն ոչ կառուցողական մոտեցման մեջ: Տվյալ պահին այս որոշումը վաղաժամ կլինի: Եթե ճանաչեն այլ պետություններ պետք է ճանաչեն, օրինակ` Հունգարիան, որ հանցավոր գործարքի մեջ է մտել Ադրբեջանի հետ ու Հայաստանի հանդեպ ամոթալի քայլ է կատարել, այդ դեպքում դա մեղքերի քավություն կհամարվի ու նախադեպ չի ունենք», - ասաց Բաբայանը:

Բաբայանը նաև ասաց, որ Հայաստանը պետք է տեղյակ պահի Մինսկի խմբի համանախագահ երկրներին, հավելելով, որ մինչ այս քայլին գնալը պետք է «խորը մտածել և հավանական բարդուդյուններն ու ձեռքբերումները կանխատեսել»:

«Նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է տեղյակ պահել նաև ԼՂ ղեկավարությանն ու ժողովրդին: Մի քանի անգամ այս նախագիծն արդեն մտել է Ազգային ժողով ու մերժվել, և ճիշտ չի լինի, եթե հիմա էլ մերժվի», - նշեց Բաբայանը:

Ըստ Բաբայանի, այս պահի դրությամբ անհրաժեշտ է ակտիվացնել լիարժեք բանակցային գործընթացը, ներգրավելով նաև Ղարաբաղը: Պետք է «աշխատել, որ Ադրբեջանը դատապարտվի տարբեր ատյաններում, օգտագործելով այս հարցում նաև հայկական սփյուռքի ներուժը»:

Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---