Շախմատի Օլիմպիադա. Վլադիմիր Հակոբյանը միավորներ է կիսել Լիրեն Դինգի հետ

Շախմատի Օլիմպիադա. Վլադիմիր Հակոբյանը միավորներ է կիսել Լիրեն Դինգի հետ

PanARMENIAN.Net - Հայաստան-Չինաստան հանդիպման հաշիվը 1:1 է: Այսօր Ստամբուլում շարունակվում են խաղարկվել Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրի պարտիաները:

Հայ շախմատիստներից իր պարտիան ավարտվել է Վլադիմիր Հակոբյանը: Նա միավորներ է կիսել Լիրեն Դինգի հետ: Շախամտիստները 31-րդ քայլին պարտիան ավարտել են ոչ ոքի:

Մինչ այդ Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի էր խաղացել Հաո Վանգի հետ:

Սերգեյ Մովսիսյան-Յուե Վանգ և Գաբրիել Սարգսյան-Քսինգժի Բու պարտիաները դեռևս շարունակվում են: Հայ շախմատիստները խաղում են սպիտակ խաղաքարերով:

Օլիմպիադայում աշխարհի չեմպիոնները` հայ շախմատիստները շարունակում են վստահորեն հանդես գալ: Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Բոլիվիայի, Բանգլադեշի, Իսպանիայի, Ֆիլիպինների և Ուկրաինայի հավաքականների նկատմամբ, ապա միավորներ է կիսել Ռուսաստանի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---