19 փետրվարի 2005 - 19:46 AMT
ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Բուդապեշտում սպանված հայ զինվորական Գուրգեն Մարգարյանը հետմահու պարգեւատրվել է «Խիզախության համար» մեդալով` ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անձնազոհության համար: Այսօր, Գ.Մարգարյանի մահվան տարեդարձի օրը, Երեւանի «Եռաբլուր» պանթեոնում հավաքվել են զոհվածի հարազատներն ու մերձավորները, քաղաքական, մշակույթի եւ գիտության գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ: