5 սեպտեմբերի 2012 - 11:21 AMT
Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Դևիսի գավաթը

Սեպտեմբերի 14-16-ը Բուենոս Այրեսում «Parque Roca» արենայում տեղի կունենա Դևիսի գավաթի կիսաեզրափակիչը Չեխիայի և Արգենտինայի հավաքականների միջև:

Արգենտինայի թիմի ավագ Մարտին Հայտեն հրապարակել է թենիսիստների անունները, ովքեր կխաղան այս մրցաշարում:

Վնասվածքի պատճառով կիսաեզրափակչում հանդես չի գա Դավիթ Նալբանդյանը, ով ավելի վաղ դուրս էր եկել նաև US Open-ից:

Ինչպես հաղորդում է Նալբանդյանի երկրպագուների պաշտոնական կայքը, Հայտեն հանդիպել է նրա հետ, որից հետո որոշում է ընդունել չընդգրկել նրան թիմի կազմում:

Այսպիսով, Արգենտինայի կազմում կխաղան Խուան Մարտին Դել Պոտրոն, Խուան Մոնակոն, Կառլոս Բեռլոկը և Էդուարդո Շվանկը: Չեխական թիմի կազմում հանդես կգան Թոմաս Բերդիխը, Ռադեկ Շտեպանեկը, Լուկաս Ռոլոսը և Իվո Մինարը: