5 սեպտեմբերի 2012 - 11:56 AMT
Երիտասարդական ԱԱ. Ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը և Վարոս Պետրոսյանը դուրս են եկել 1/8 եզրափակիչ

Աշխարհի երիտասարդական առաջնության 1/16 եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը մինչև 55 կգ քաշային կարգում 6:1 հաշվով հաղթանակ է տարել Հարութ Սարգսյանի (Ռուսաստան) նկատմամբ: 1/8 եզրափակչում Ղարիբյանի մրցակիցը կլինի Վիկտոր Կիոբանուն (Մոլդովա), ով 1/16 եզրափակչում 3:0 հաշվով պարտության է մատնել Իբրահիմ Ֆալակարային (Գերմանիա):

Իսկ Վարոս Պետրոսյանը (84 ք/կ) 9:0 հաշվով հաղթել է Ռահուլ Ռահուլին (Հնդկաստան): 1/8 եզրափակչում նա հանդիպելու է Կոնստանտին Պիրվան (Ռումինիա)-Չինավետ Կանչալի (Թայլանդ) զույգի հաղթողին:

Հայկ Արշակյանը մինչև 66 կգ քաշային կարգում 4:9 հաշվով զիջել է Մագոմեդ Չուխալովին (Ռուսաստան):