5 սեպտեմբերի 2012 - 12:06 AMT
Ալեքս Ֆերգյուսոնը հնարավորություն կտա Ուսեյն Բոլտին խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է վեցակի օլիմպիական չեմպիոն և հնգակի աշխարհի չեմպիոն, յամայկացի վազորդ Ուսեյն Բոլտի խոսքերը, ով հայտարարել է, որ ցանկանում է փորձել խաղալ «կարմիր սատանաների» կողմից:

«Ուսեյնը հիանալի մարդ է և «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու: Դա փայլուն գաղափար կլիներ` ներգրավել նրան մեր ակումբի համար խաղում: Հաջորդ տարի «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին բարեգործական խաղ կանցկացնի «Ռեալի» լեգենդների հետ, և այդ ժամանակ Բոլտը կարող է խաղալ մեր կողմից: Կտեսնենք, թե նա ինչպես կդրսևորի իրեն»,- ասել է Ֆերգյուսոնը: