5 սեպտեմբերի 2012 - 12:22 AMT
Արցախյան հերոսամարտի մասին պատմող «Մարտը ընդունում ենք» ֆիլմն արդեն պատրաստ է

Ազատամարտիկ, կինոռեժիսոր, վավերագրող Ռուբեն Հովհաննիսյանի «Մարտը ընդունում ենք» ֆիլմն արդեն պատրաստ է: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսորը: Ֆիլմը Արցախի հերոսամարտի մասին պատմող ֆիմաշարի առաջին ֆիլմն է: Նրա խոսքով, ֆիլմաշարի գաղափարը վաղուց կար, քանի որ նա նպատակ էր դրել հանրությանը պատմել 1992 թ-ի հունիսի 29-ի Մարտակերտի շրջանի Լենինավան-Հասանղայա հատվածի կռվում զոհված 79 ազատամարտիկների մասին:

Ռուբեն Հովհաննիսյանը, ով տեսախցիկը ձեռքին նկարահանել է պատերազմի ողջ ընթացքը, նշեց, որ առաջին ֆիլմը պատմում է Համլետ Գալստյանի մասին: Նա 40 տարեկան էր, և բոլորը նրանից էին խորհուրդ հարցնում տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու համար: Հովհաննիսյանը նկարահանել է այդ հերոսներին մահվանից մոտ կես ժամ առաջ, և այդ բացառիկ կադրերը տրամադրել է նրանց հարազատներին: Նա «Արաբո» ջոկատի անդամ է եղել:

Ֆիլմի տևողությունն է 32 րոպե, ֆիլմի ցուցադրման օրն ու վայրը դեռ հայտնի չեն: