5 սեպտեմբերի 2012 - 12:39 AMT
Armenia EXPO 2012-ը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 7-9-ը

Armenia EXPO 2012-ը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 7-9-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Armenia EXPO 2012 ցուցահանդեսի պաշտոնական բացումը կկատարի Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (Գործատուների) միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը հրավիրում են Armenia EXPO 2012 12-րդամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին: Գլխավոր ցուցահանդեսը Հայաստանում՝ Armenia EXPO 2012, վաղուց և ամուր հաստատում է իր՝ ամենամեծ, հեղինակավոր, առավել սպասված և նշանակալից միջոցառման դիրքերը Հայաստանիգործարարական կյանքում:

Ամեն տարի ցուցահանդեսը հավաքում է մեկ հարթակի վրա խոշորագույն հայրենական արտադրողներին, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին՝ հնարավորություն ընձեռելով ըստ արժանվույն ևառավելագույնս արդյունավետ ներկայացնելու իրենց արտադրանքը:

Armenia EXPO 2012 տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի բացառիկությունը կայանում է իր թեմատիկ կառուցվածքի մեջ. ընդգրկելով գրեթե բոլոր ոլորտները ևհամախմբելով առանձին ցուցադրություններ խոշորագույն արդյունաբերական ցուցահանդեսում՝ Armenia EXPO 2012 հնարավորություն է տալիս առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր գործող ֆիրմաների, կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին,գոյություն ունեցող ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, գտնել շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ, և նպաստում է հաջող մարկետինգի իրականացմանը:

Բազմաբովանդակ թեմատիկայով “Armenia EXPO 2012” ցուցահանդեսը եզակի հնարավորություն է տալիս մասնագետներին և գործարարներին ծանոթանալու արդյունաբերական արտադրության բոլորոլորտների վերջին զարգացումներին, տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:

Armenia EXPO 2012 ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացնող բոլոր մասնակիցների ավելի քան 20% -ը կազմում են արտասահմանյան ընկերությունները և կազմակերպությունները:

Մասնակից երկրներն են Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Իրանը:

Ցուցահանդեսային ֆորումի հիմնական նպատակներն ու խնդիրները` • նոր իրացման շուկաների որոնում, • օտարերկրյա ներդրումների ներգրավում Հայաստանի տնտեսություն, • Հայաստանի տնտեսական ներուժի ցուցադրում, • նոր գործընկերների որոնում:

LOGOS EXPO Center - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում (1999), որը հանդիսանում է բացարձակ առաջատարը ճյուղային, արդյունաբերական, ազգային ևմիջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Վերջին 12 տարիների ընթացքում LOGOS EXPO Center - ը կազմակերպել է ավելի քան 200 մասնագիտական և ունիվերսալ միջազգային ցուցահանդեսներ, որոնք ներառում են տնտեսության տարբերոլորտները, ասվում է կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ:

LOGOS EXPO Center ընկերությունը ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, միությունների, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների աջակցությամբ ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են ազգային տնտեսության զարգացման դինամիկան: