5 սեպտեմբերի 2012 - 12:30 AMT
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 53-րդ տեղը

Սեպտեմբերի 5-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 3 հորիզոնականով և 575 միավորով զբաղեցնում է 53-րդ տեղը:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 6-րդ հորիզոնականում է 1174 միավորով, Դանիան 10-րդն է 1006 միավորով, Չեխիան 19-րդ հորիզոնականում է 869 միավորով, Բուլղարիան` 94-րդ տեղում է 373 միավորով, իսկ Մալթան 139- րդն է 206 միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1617 միավորով:

Երկրորդ տեղում է Գերմանիան 1437 միավորով, եռյակը եզրափակում է Անգլիայի ընտրանին 1274 միավորով: