5 սեպտեմբերի 2012 - 14:07 AMT
Քաղաքագետ. Ադրբեջանը խախտել է Ստրասբուրգյան կոնվենցիայի 20 կետերից 18-ը

Սաֆարովի արտահանձնման հետ կապված Հունգարիայի մյուս քայլերը պետք է բխեն Ստրասբուրգի կոնվենցիայով նախատեսված (Ստրասբուրգյան կոնվենցիայի հիման վրա է տեղի ունեցել Սաֆարովի էքստրադիցիան) կետերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա` Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 20 կետերից 18-ը և այժմ Հունգարիան պետք է Ադրբեջանից պահանջի այդ կետերի իրականացումը:

«Օրինակ, խախտվել է կոնվենցիայի 15-րդ կետը, ըստ որի, միայն Հունգարիան իրավունք ունի փոխելու դատավճռը, ինչպես նաև 13-րդը` Ադրբեջանը իրավունք չունի փոխելու պատժի մակարդակը, այն է կրճատելու դատավճռով նախատեսված պատժաչափը գումարի դիմաց»:

Քաղաքագետը նշել է, որ գործընթացն ավատրված չէ և Հունգարիան պետք է քայլեր ձեռնարկի, որոնք պետք է բխեն կոնվենցիայով նախատեսված կետերից. «Հունգարիան, ըստ էության, չի խախտել կոնվենցիան, կխախտի այն, եթե այժմ որևէ քայլ չձեռնարկի և Ադրբեջանի կողմից այդ կետերի իրականացումը չպահանջի»: