Ֆրանսիացի դատական քննիչները մտադիր են հետազոտել Յասեր Արաֆաթի մահվան պատճառները

Ֆրանսիացի դատական քննիչները մտադիր են հետազոտել Յասեր Արաֆաթի մահվան պատճառները

PanARMENIAN.Net - Երեք քննիչներ մտադիր են արտաշիրիմել Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի դին և կտորի նմուշներ վերցնել լաբորատորիայում անալիզ անցկացնելու համար, նշվում է Արաֆաթի այրու հայտարարությունում:

Յասեր Արաֆաթի այրի Սուխի Արաֆաթը հայտարարել է, որ ֆրանսիացի դատական քննիչները պատրաստվում են մեկնել Հորդանան գետի Արևմտյան ափ, որտեղ թաղված է Պաղեստինի նախկին առաջնորդը:

Ռամալլահ մեկնելու ամսաթիվն առայժմ հայտնի չէ: Սակայն Արաֆաթի այրին դեմ է այդ գործողությանը: Նա կոչ է արել ԱՊԼ-ին և Պաղեստնի ազգային վարչակազմին դադարեցնել իր ամուսնու մահվան հանգամանքների հետաքննությունը, հաղորդում է Interfax-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---