Երևանում սեպտեմբերի 8-9-ը տեղի կունենա առաջին Wiki-կոնֆերանսը

Երևանում սեպտեմբերի 8-9-ը տեղի կունենա առաջին Wiki-կոնֆերանսը

PanARMENIAN.Net - Հայկական Վիկի հանրությունը և «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), Համաշխարհային Վիկիմեդիա հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Հայաստանում առաջին Վիկի-կոնֆերանսի անցկացման մասին: Միջոցառմանը, որը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 8-9-ը, կմասնակցեն Համաշխարհային Վիկիմեդիա հիմնադրամի, ինչպես մաև Վրաստանի, Ռուսաստանի և Հունգարիայի Վիկիմեդիաների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի շրջանակում կքննարկվեն Վիկիպեդիա հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման, տեղական մակարդակում «Վիկի» գործիքների և տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցեր: Մասնավորապես, միջոցառման մասնակիցները կքննարկեն ազատ տեղեկատվության և ծրագրային ապահովման տարածման, հեղինակային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխարհի խոշորագույն էլեկտրոնային հանրագիտարանի գիտելիքների հայալեզու բազայի ավելացման և դրա զարգացման գործում հայ երիտասարդների ներգրավման խնդիրները:

Միջոցառմանը մասնակցելու համար հայտ է ներկայացրել ինտերնետ-հանրության ավելի քան 200 ներկայացուցիչ: Նրանց թվում են գիտնականներ, հայկական և արտասահմանյան բուհերի դասախոսներ և կրթության ոլորտում Ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառմամաբ շահագրգիռ այլ անձիք: «Մեր հիմնադրամի նպատակն է ընդլայնել հասարակության լայն խավերի գիտելիքները»,- ասել է Վիկիմեդիա համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչ Թին Չենը, հավելելով, որ տվյալ նախագիծը հատկապես արդի է մեծաթիվ հայկական սփյուռքի պարագայում:

«Հաճելի է, որ հենց «ԱրմենՏել» ընկերությունն է հովանավորում Հայաստանում առաջին Վիկի-կոնֆերանսը, որտեղ այլ հարցերի թվում կքննարկվեն Վիկիպեդիայի հայալեզու բովանդակության զարգացմանը վերաբերող շատ կարևոր հարցեր: Մասնավորապես, կքննարկվի Հայաստանի վերաբերյալ գիտելիքների ազգային բազայի զարգացման և ընդլայնման գործում հայ երիտասարդների ներգրավումը: Այսօր դժվար է գերագնահատել Վիկիպեդիայի նշանակությունը տեղեկատվություն ստանալու հարցում, և այս գործիքը պետք է կիրառել Հայաստանը, նրա մշակույթը, ավանդույթներն ու հարուստ ազգային բովանդակությունը աշխարհին ներկայացնելու համար», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Վիկի-կոնֆերանսի շրջանակներում կքննարկվի նաև Հայաստանում Վիկիմեդիա հիմնադրամի ներկայացուցչությունը բացելու հարցը: 2012թ. օգոստոսի դրությամբ Վիկիմեդիա տեղական հիմնադրամները գործում են 50 երկրում, ավելի քան 30 երկիր բանակցում են տեղական ներկայացուցչություններ բացելու հարցը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---