Այսօր սկսվում են «Նարեկացի» արվեստի միության 8-ամյակին նվիրված միջոցառումները

Այսօր սկսվում են «Նարեկացի» արվեստի միության 8-ամյակին նվիրված միջոցառումները

PanARMENIAN.Net - Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գրիգոր Նարեկացուն նվիրված հատուկ միջոցառումով «Նարեկացի» արվեստի միությունը կնշի իր Երևանի կենտրոնի հիմնադրման 8-րդ տարեդարձը:

Ինչպես հայտնում է միության հասարակայնության հետ կապերի բաժինը, սեպտեմբերի 5-ից 9-ը միությունը կազմակերպելու է համերգներ, դասախոսություններ, կինոդիտում և ցուցահանդես:

«Նարեկացու հետ» խորագրի ներքո տոնական միջոցառումների հատուկ այս շարքն իր շուրջ համախմբել է տեսողական ու կատարողական արվեստների առաջատար գործիչների և անվանի նարեկացիագետների: Շարքի շրջանակում ելույթ կունենան ու դասախոսություններով հանդես կգան Նարեկացու «Մատեան ողբերգության» երկի անգլերեն թարգմանության հեղինակ Թոմաս Սամուելյանը ու պոեմի արաբերեն թարգմանության խմբագիր Հայր Անտոն Ադամյանը (Կանադա), երաժշտագետ Մհեր Նավոյանը, ազգագրագետ ու բանագետ Արուսյակ Սահակյանը:

Միջոցառումների շարքի գեղարվեստական առանցքը «Նարեկյան պատկերակերտումներ» ցուցահանդեսի բացումն է, որին կմասնակցի մեծանուն Հակոբ Հակոբյանը, ում աշխատանքի կողքին կներկայացվեն նաև Տիգրան Ասատրյանի, Նարեկ Ավետիսյանի, ՀերիքնազԳալստյանի, Գոհար Թումասյանի, Արմեն Խաջոյանի, Արամ Հունանյանի, Մուշեղ Մխիթարյանի, Սևան Նագգաշյանի և Հովնան Սարգսյանի գեղարվեստական պատկերակերտումները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---