21 փետրվարի 2005 - 19:20 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՊՆԴՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԸ
Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին ներողություն Է խնդրել ԱՊՀ կազմում Հայաստանի պատմական մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղը ընդգրկելու վերաբերյալ, գրում է ադրբեջանական «Էքսպրես» թերթը: Ըստ թերթի, խմբագրությունը նամակ է ստացել, որտեղ Վ.Ժիրինովսկին գրում է, թե առաջարկելով, որ Լեռնային Ղարաբաղն ընդգրկվի ԱՊՀ-ի կազմում, նկատի Է ունեցել նրա հետագա ինտեգրումը Ադրբեջանի կազմում: «Ես նկատի չունեի, որ Ղարաբաղը հարկավոր Է ճանաչել որպես անկախ պետություն»,-ըստ «Էքսպրեսի», նշել Է Ժիրինովսկին: