ՀՀ ԱԳՆ. Հունգարիայի և Հայաստանի հարաբերություններում միջնորդությունների կարիք չկա

ՀՀ ԱԳՆ.  Հունգարիայի և Հայաստանի հարաբերություններում միջնորդությունների կարիք չկա

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Շվեյցարիայի՝ հայ-հունգարական հարաբերություններում միջնորդության մասին լուրը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց. « Չեմ կարծում որ այստեղ միջնորդության կարիք կա: Այստեղ անհրաժեշտ են հստակ քայլեր հունգարական իշխանությունների կողմից»: Հիշեցնենք, որ Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը Շվեյցարիա կատարած այցի ընթացքում իր շվեյցարացի գործընկեր Դիդիե Բուրկհալթերն օգնություն է առաջարկել Հունգարիայի և Հայաստանի միջև կասեցված հարաբերությունները հարթելու գործում։

«Հունգարիան ընդունել է ադրբեջանցի մարդասպանի էքստրադիցիայի պատճառով Հայաստանի հետ վեճը հարթելու հարցում Շվեյցարիայի միջնորդական առաջարկը, Շվեցարիան՝ իբրև չեզոք երկիր, ավանդաբար հանդես է եկել միջնորդական առաքելությամբ, և Հունգարիան բոլոր հնարավոր ձևերը պետք է օգտագործի՝ Հայաստանի հետ լարվածությունը թուլացնելու համար», -ասել է Մարտոնին ։

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---