ՀՀ ԱԳՆ. Մենք պետք է ավելի շատ ջանքեր ներդնենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար 5 սեպտեմբերի 2012 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Մարդասպանին ազատ արձակելու և մեծարելու՝ Ադրբեջանի ղեկավարության այս ցուցադրական, գռեհիկ քայլերը ցնցել են միջազգային հանրությանը, բայց ոչ պակաս ցնցում են Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` հանդես գալով ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Նախարարի խոսքով, Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային իրավունքի, և ընդհանրապես միջազգային հանրության նկատմամբ: Հայտնի են այն բազմաթիվ գնահատականները, որոնք տարբեր միջազգային կառույցների, երկրների կողմից տրվել են այս գործարքին: Միջազգային հանրության միահամուռ, հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակությանը վկայում է, որ նման երևույթները չեն կարող հանդուրժվել: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Ադրբեջանա-հունգարական գործարքը լուրջ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Սա ադրբեջանական կողմի ևս մեկ փորձ է՝ ձախողելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ու այդ ուղղությամբ միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը: Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի իր արկածախնդիր քաղաքականությունը: Այս ուղղությամբ Հայաստանը գործադրել է և շարունակելու է ինտենսիվ ջանքեր գործադրել : Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է կառուցենք մեր հետագա վճռական քայլերը, շարունակենք միջազգային հանրության կողմից ըմբռնելի, հավասարակշիռ և կառուցողական մեր քաղաքականությունը ու մեր գործընկերների հետ համատեղ ավելացնենք ջանքերը՝ ուղղված ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը»,-ասել է Նալբանդյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին |