22 փետրվարի 2005 - 17:18 AMT
ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալոբո կատարած իր այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննարկել է դատապարտված անձանց փոխանակման վերաբարյալ համաձայնագրի ստորագրման հարցը: Այդ համաձայնագիրը հնարավություն կտա սկսել հայ օդաչուների հետ կապված խնդրի կարգավորման գործընթացքը: Հիշեցնենք, որ նրանք մեղավոր են ճանաչվել Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջում կատարելու փորձին մասնակից լինելու մեջ եւ դատապարտվել` 14-24 տարի ազատազրկման: Իր այցի ընթացքում Վ.Օսկանյանը հանդիպել է նաեւ հայ օդաչուներին: