Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Ուզբեկստանին

Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Ուզբեկստանին

PanARMENIAN.Net - Ստամբուլում ընթացող Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում այսօր հանդիպել են Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները: Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 3:1:

Հանդիպման վերջնական արդյունքը որոշվել է 4-րդ խաղատախտակի վրա, որտեղ Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Անդրեյ Կվոնի նկատմամբ: Շախմատիստները խաղացել են 5 ժամ, խաղն ավարտվել է 61-րդ քայլին` հայ շախմատիստի հաղթանակով: Սարգսյանը վաստակել է Հայաստանի հավաքականի համար կարևոր միավոր և խոշոր հաշվով հաղթանակ պարգևել:

Մինչ այդ Մարատ Ջումաևի նկատմամբ հաղթանակներ էր տարել Վլադիմիր Հակոբյանը: Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի էին խաղացել, համապատասխանաբար, Ռուստամ Կասիմջանովի և Անտոն Ֆիլիպովի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---