Զարուհի Փոստանջյան. ՀՀ-ն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը 5 սեպտեմբերի 2012 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ հրավիրել է ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված էր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Այսօրվա հայտարարության նախագծի 3-րդ կետում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Հանրապետությունները, 20 տարիների ընթացքում ձևավորվել և գոյություն ունեն որպես անկախ պետություններ: Ըստ Զարուհի Փոստանջյանի, եթե խորհրդարանը ցանկանում է արդարացի գնահատական տալ թուրքական Ադրբեջանի վարքագծին և նրա հետ գործարք իրականացնող Եվրոմիության անդամ պետությանը` Հունգարիային, ապա անհապաղ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այնուհետև գործադիր իշխանությունից պահանջի ռազմական օգնության պայմանագիր կնքել Լեռնային Ղարաբաղի` իշխանությունների հետ: Ինչպես նաև պահանջ ներկայացնի ՀՀ նախագահին հայ-թուրքական արձանագրություններից ու Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու վերաբերյալ: Փոստանջյանը հիշեցրել է. «Նախագահը նշում է, որ կապվել է մեր ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ: Բայց այդ կապը պետք է լինի մշտապես, այդ կապը պետք է լիներ նաև հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց առաջ և պետք հաշվի առնվեր նրանց կարծիքը»: Ինչ վերաբերում է Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարքին, ապա Փոստանջանը նշել է, որ «հայ ժողովուրդը նման անբարո, անմարդկային գործարքների բազմիցս ականատես է եղել առնվազն վերջին հարյուրամյակում»: Նա նշել է, որ պետք է գնահատական տալ այս գործարքին, սակայն դրանք չպետք է լինեն ուշացած և առանց լուրջ արդյունքների: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |