22 փետրվարի 2005 - 17:56 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԻ ՎԵՆԱ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ
Հայաստանի պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ կմեկնի Վենա` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փետրվարի 24-25-ը կայանալիք ձմեռային նստաշրջանին: Ինչպես ավելի վաղ նշել է Վ.Հովհաննիսյանը, նստաշրջանի օրակարգում ընդգրկված չեն Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր: