6 սեպտեմբերի 2012 - 11:32 AMT
ԵՊՀ ուսանողները պանահջում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից արդարություն հաստատել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին ԵՊՀ-ում դիմավորեցին բողոքի ակցիայով: Ռասմուսենից ԵՊՀ ուսանողները պահանջում էին արձագանքել ադրբեջանա-հունգարական գործարքին և հաստատել արդարություն: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ևս իր ողջույնի խոսքում անդրադարձավ Սաֆարովի արտահանձնմանը և նշեց, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը:

Այսօրվա ակցիայի կազմակերպիչները «Երիտասարդ համալսարականների միավորում» ՀԿ-ն, ՀՀ երիտասարդական հիմնադրամը և ԵՊՀ ուսանողական խորհուրդն էին: Վերջինս Սաֆարովի արտահանձնման հետ կապված հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է . «ԵՊՀ ուսանողական խորհուրդը դատապարտում է հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքը: Այն սանձազերծում է Ադրբեջանի կացնային քաղաքականութունը, նպաստում է հայատյացության և անհանդուրժողական մթնոլորտի ձևավորմանը Ադրբեջանում և կասկածի տակ դնում առկա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: ԵՊՀ ուսանողական խորհուրդը վերջին 2 տարվա ընթացքւոմ մի քանի անգամ բողոքի ցույցեր է կազմակերպլել ԵԱՀԿ երևանյան գրասենկայի առջև, դատապարտելով Ադրբեջանի կողմից սահմանային գծում զինադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերը ու ԵԱՀԿ անհետևողական քայլերն այս ուղղությամբ: Ցավոք ՆԱՏՕ-ի կողմից իրականացված համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակում սպանված Գուրգեն Մարգարյանի դեպքում ևս գործ ունենք միջազգային հանրության անհետևողականության հետ, ինչի արդյունքում և հնարավոր եղավ այդպիսի լկտի գործարքը, որը մարտահրավեր էր ողջ առաջադեմ մարդկությանը»: