ԱՄՆ դեմոկրատները որոշել են նախագահի թեկնածուին` դա Բարաք Օբաման է

ԱՄՆ դեմոկրատները որոշել են նախագահի թեկնածուին` դա Բարաք Օբաման է

PanARMENIAN.Net - Շարլոտում շարունակվում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ հայտարարվելու է երկրի նախագահի թեկնածուի անունը: Չորեքշաբթի երեկոյան համագումարում գլխավոր ելույթ էր դարձել ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլիթնոնի ելույթը: Նա կոչ է արել կուսակիցներին և ամերիկացիներին քվեարկել Բարաք Օբամայի օգտին:

Ինչպես և սպասվում էր, Քիլնթոնը, ով երկու անգամ նախագահ է ընտրվել և հեռացել Սպիտակ տնից շուրջ 12 տարի առաջ, իր ելույթը հասցեագրել է «միջին դասի» ամերիկացներին: Նա փորձել է համոզել լսարանին, որ Օբամայի տնտեսական քաղաքականությունը երկրին շանս է տալիս ապահովել տնտեսական վերելք:

Քլինթոնը, ով դեմոկրատների շարքում հարգանք է վայելում և համարվում է փորձառու քաղաքական գործիչ, հաճույքով ընդունել է Օբամային որպես նախագահի թեկնածու պաշտոնապես հայտարարելու առաջարկը: Նախկինում ԱՄՆ նախկին նախագահները երբեք հանդես չեն եկել նման ելույթներով կուսակցական համագումարների ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---